Ով է Գեղհովիտում թաղման մասնակիցներից մեկի պարանոցը կտրողը

Oct 23, 2018 Comments Off on Ով է Գեղհովիտում թաղման մասնակիցներից մեկի պարանոցը կտրողը

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մարտունու բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Գեղհովիտ գյուղի գերեզմանատանն իր ներկայությամբ նույն գյուղի բնակիչ 1975 թ. ծնված Սմբատ Ը.-ն, առաջացած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է 1973 թ. ծնված Արսեն Մ.-ի պարանոցի հատվածին և դիմել փախուստի:
Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 14.45-ին, Սմբատ Ը.-ն բերման է ենթարկվել Մարտունու բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Նա ձերբակալված է:
Հանցագործության գործիք ծալովի դանակն առգրավվել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: