Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել

Oct 23, 2018 Comments Off on Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել  ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: