2-րդ շանս ՀՀԿ-ին

Oct 23, 2018 Comments Off on 2-րդ շանս ՀՀԿ-ին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը կքննարկի երկուշաբթի օրը՝ ժամը 11։00-ին, արտահերթ նիստով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույց ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ արտահերթ նիստը ՀՀԿ-ի համար շանս է համարում. «Հույս ունենք՝ ընդհանրապես մեր գործընկերները 2-րդ շանսը կօգտագործեն»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որի քվեարկությունից անմիջապես հետո վարչապետի պաշտոնակատար նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարել է, որ որևէ ռևանշ չի լինելու, պարզապես սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ նախկին իշխանությունները մշտապես գործել են սաբոտաժի միջոցով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: