Արայիկ Հարությունյանը զգուշացնում է ապագա տնօրեններին

Oct 23, 2018 Comments Off on Արայիկ Հարությունյանը զգուշացնում է ապագա տնօրեններին

Հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման օրերս տեղի ունեցած քննությունների բանավոր փուլը հավակնորդների գերակշիռ մասը չեն հաղթահարել: Երևանի Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այս առնչությամբ նշել է, որ հավաստագրման քննություններում ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ  են կատարվել.

«Մենք խստացրել ենք քննությունները,  փոխել ենք քննությունների անցկացման ձևը, հարցաշարերում որոշակի փոփոխություն ենք կատարել: Նախկինում այդ քննությունները որոշ իմաստով ձևական բնույթ էին կրում, բայց այժմ բոլոր նրանք, ովքեր կհավակնեն դպրոցի  տնօրեն դառնալ, պետք է շատ ավելի լուրջ նախապատրաստվեն:  Ինքս նկատել եմ, որ որոշ տնօրեններ, իրենց պարտականություններին չեն տիրապետում և երբեմն կառավարման ոլորտի  տարրական գիտելիքներ չունեն: Մենք գտնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են դպրոցի տնօրեն աշխատել, պետք է լիովին տիրապետեն իրենց լիազորություններին և պարտականություններին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: