«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

Oct 23, 2018 Comments Off on «Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Ելք» խմբակցությունը որոշել է վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Aysor.am-ին ասաց խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Իրավաբանների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ է առաջադրել թեկնածուին, որպեսզի կայանա քվեարկություն», – ասաց Գ.Գորգիսյանը։

Այս պահին, նրա խոսքով, առաջադրումների համար անհրաժեշտ փաստաթղթերն են պատրաստվում, որպեսզի ներկայացվի ԱԺ քարտուղարություն:

Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ պետք է անցկացվի վարչապետի ընտրությունը, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: