Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը

Oct 23, 2018 Comments Off on Դատարանը վարույթ է ընդունել ընդդեմ Արթուր Վանեցյանի՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աիդա Դավթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Սեդրակ Քոչարյանը սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։

Վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանը կայացրել է հոկտեմբերի 18-ին, իսկ դատական նիստի օրը դեռ նշանակված չէ։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: