Վահե Գրիգորյանը բացատրել է՝ ինչու էր արտագաղթել Հայաստանից

Oct 23, 2018 Comments Off on Վահե Գրիգորյանը բացատրել է՝ ինչու էր արտագաղթել Հայաստանից
  Ազգային ժողովի հերթական նիստում Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին հայտարարեց .Ես նախկինում բազմաթիվ քրեական հետապնդումների եմ ենթարկվել ու Հայաստանը լքել եմ միայն իմ վերաբերյալ քրեական գործով արդարացման որոշում ստանալուց հետո:Միացյալ Թագավորություն տեղափոխվելու և շատ հեղինակավոր կազմակերպությունում աշխատելու պատճառը եղել է այն, որ ես խորապես համոզված եմ եղել, որ Հայաստանում իմ մասնագիտական զարգացման ասպարեզը խիստ սահմանափակ է լինելու։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ այստեղ լավ մասնագետներ չկան, այլ դուք բոլորդ գիտեք՝ կոնկրետ պատճառներով. իրավաբանի և քաղաքականության ճանապարհները մեկ են։ Ես ինձ այն ժամանակ մեղավոր չեմ համարել, որովհետև մտածել եմ, որ ես մեղավոր չեմ ստեղծված իրավիճակի համար», – հայտարարեց Վահե Գրիգորյանը։
Սակայն, այժմ, նրա խոսքով, իրավիճակը փոխվել է, և ինքն իրեն մեղավոր կզգար, եթե այս իրավիճակում Հայաստանից հեռու լիներ ու այդ պատճառով է, որ մայիսից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան՝ մշտական բնակության։
«Ես հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխելու։ Հայաստանում նեղ մասնագիտական ռեսուրսի պայմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ եղածը չօգտագործվի ըստ արժանվույն», – հավելեց թեկնածուն։
 2
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: