Ով է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը

Oct 23, 2018 Comments Off on Ով է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից Թելման Թադևոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից:

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: