Ցնցված են.բրիտանացի զբոսաշրջիկի դին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի

Oct 23, 2018 Comments Off on Ցնցված են.բրիտանացի զբոսաշրջիկի դին Եգիպտոսից վերադարձրել են առանց սրտի և երիկամի
 Չորս երեխաների հայրը երկուշաբաթյա արձակուրդում է եղել իր ընտանիքի հետ : 62-ամյա Դևիդ Համֆրիսը մահացել է թոռների հետ խաղալիս՝ լողավազանի մեջ ընկնելու արդյունքում, Հուրղադա եգիպտական հանգստավայրում . նա մահացել է սրտի նոպայից։
Երբ դին Բրիտանիա են հասցրել, պաթոլոգոանատոմները հայտնաբերել են, որ Եգիպտոսում Համֆրիսին արդեն դիահերձել են, ավելին՝ մարմնից հանել են երիկամներն ու սիրտը։
Հանգուցյալի 59-ամյա այրին՝ Լինդան, լրագրողներին պատմել է, որ Եգիպտոսում իրենց ոչինչ չեն ասել հանած օրգանների մասին։
Նրա խոսքերով՝ հանգստի ժամանակ ամուսինը մի քիչ վատ է զգացել, սակայն եգիպտացի բժիշկները նրան միայն հակաբիոտիկներ են նշանակել։
Հանգուցյալի ընտանիքը ցնցված է, քանի որ Եգիպտոսում տղամարդուն դիահերձել են, չնայած իրենց արգելքին։ Նրանք ասում են, որ հիմա այլևս երբեք չեն իմանա, թե ինչ է նրա հետ իրականում պատահել։
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: