Թոթովախոս երիտասարդը. նախարարի պաշտոնակատարը տարօրինակ և ծիծաղ հարուցող մտքեր է արտահայտում

Oct 23, 2018 Comments Off on Թոթովախոս երիտասարդը. նախարարի պաշտոնակատարը տարօրինակ և ծիծաղ հարուցող մտքեր է արտահայտում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, 33-ամյա Հակոբ Արշակյանը սկսել է տարօրինակ եւ ծիծաղ հարուցող մտքեր արտահայտել: Երեկ, երբ ՀՀ ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները` պահանջելով վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը, մասնակիցներին լսելու էր գնացել նաեւ Հակոբ Արշակյանը: Նա մարդկանց բարձրաձայնած խնդրին լուծում տալու, անելանելի դրությունից հանելու փոխարեն դեռ շարունակում է թոթովախոսել: Պարզվում է` Արշակյանի համար տարվա ամենակարճ ամիսը` փետրվարը, 31 օր ունի: Համենայնդեպս երեկ նա ավտոներկրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ԱԺ-ն «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը ընդունել է փետրվարի 31-ին:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: