«Իմ կողմից ազնիվ կլինի հեռանալը». Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Oct 23, 2018 Comments Off on «Իմ կողմից ազնիվ կլինի հեռանալը». Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Նա նաեւ նշել է.

«Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող: Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ:

Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:
Խաղաղություն մեր երկրին: Աստված բոլորիս պահապան»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: