Թռա՞ն. «Ծառուկյան» դաշինքից երկուսը միացել էին ՀՀԿ-ի բոյկոտին

Oct 23, 2018 Comments Off on Թռա՞ն. «Ծառուկյան» դաշինքից երկուսը միացել էին ՀՀԿ-ի բոյկոտին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի քվեարկությունը «Ծառուկյան» դաշինքից բոյկոտեցին Նապոլեոն Ազիզյանը եւ Վարդան Ղուկասյանը: Նրանք առավոտյան ներկա էին եղել ԱԺ նիստին, գրանցվել էին, սակայն քվեարկության ժամանակ բացակայում էին նիստերի դահլիճից:

Նրանց խորհրդարան վերադարձնելու փորձերը այդպես էլ արդյունք չտվեցին, ինչից կարելի է եզրակացնել, որ միացել էին ՀՀԿ-ականների՝ ԱԺ նիստը բոյկոտելու եւ օրենքը չանցկացնելու որոշմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: