Կանենք ինչպես Սերժ Սարգսյանը. Նիկոլ Փաշինյան

Oct 22, 2018 Comments Off on Կանենք ինչպես Սերժ Սարգսյանը. Նիկոլ Փաշինյան

«Մեր կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ կտանի:  Հիմա շուտ է ակնկալվող թվերի մասին խոսելը, սակայն դա չի նշանակում, որ մենք հայտ չենք ներկայացնելու: Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանենք, ժողովուրդը վստահության քվեն մեզ կտա: Միևնույն ժամանակ, ուզում եմ ընդգծել, որ մեր խնդիրը չի եղել եւ չի լինելու իշխանությունը պահելը: Մենք Հայաստանում իշխանություն չունենք, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին»-այս մասին «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես ասաց` այստեղ ժամանակի խնդիր չկա, քանի որ գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվեց ընթացակարգերի էական բարդացմամբ, ժամանակ էր պետք, որ մարդիկ դրանք ընկալեն, ըմբռնեն: Նույնիսկ այդ պարագայում ընտրությունների ժամանակ որոշ հարցեր էին առաջանում: Այս պարագայում ամեն ինչ գնում է պարզեցման ուղղությամբ:

«Ցուցակում հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր առնչվել են «Հանրապետական» կուսակցության հետ։ Հիմա, օրինակ, Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել։ Իսկապես, խնդիր ունենք համախմբում իրականացնել, եւ փորձ անել պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել։ Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը երկար տարիներ պահպանել իշխանությունը, եթե այդ կառուցվածքը նայենք, կտեսնենք, որ հիմնականում պրոֆեսիոնալներին ներգրավելով»-փաստեց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: