Տղամարդը բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել

Oct 22, 2018 Comments Off on Տղամարդը բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակագ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, մի տղամարդ Չարենցավան քաղաքում բարձրացել է ոստիկանության Չարենցավանի բաժնի տարածքում գտնվող ընկուզենու վրա և սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Չարենավանի ոստիկանապետն ու ծառը բարձրացած քաղաքացին դեռևս հայտարարի չեն գալիս, քանի որ ոստիկանապետը այնքան արագ է խոսում, ասես «Մակարովի գյուլա լինի», իսկ ծառը բարձրացած քաղաքացին էլ, ըստ տեղեկությունների, ունի հոգեկան առողջության խնդիրներ: Ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, որպեսզի փորձեն քաղաքացուն անվտանգ իջեցնել ծառից: Ոստիկանությունը պարզում է քաղաքացու ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: