Մենք ջրի քաղաք ենք, Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ. Հայկ Մարության

Oct 22, 2018 Comments Off on Մենք ջրի քաղաք ենք, Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ ՀայկՄարությանը Շահումյանի հրապարակում մասնակցեց մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին նվիրված հեծանվավազքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ` լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն նշեց, որ ինքը և իր ընտանիքը հեծանվասպորտը շատ սիրում են և շատ վաղուց են զբաղվում այդ սպորտաձևով:

«Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի ակտիվ զբաղվեն սպորտով: Հեծանիվը ոչ միայն սպորտ է, այլ փոխադրամիջոց, որի միջոցով կարելի է մաքուր պահել մեր սիրելի Երևանի փողոցներն ու նաև առողջ լինել, ինչու չէ, մի փոքր էլ բեռնաթափել փողոցները»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որ սպորտի այս տեսակը զարգանա: Եվս մեկ անգամ շնորհավորելով համայն հայությանը Երևանի տոնի կապակցությամբ, քաղաքապետը մաղթեց, որ Երևանը միայն գնա առաջ և մյուս 2800-տարիներն էլ ավելի պայծառ լինեն:

«Երևանի 2800-ամյակի լավագույն նվերը համարում եմ Թավշյա հեղափոխությունը»,-նշեց Մարությանը՝ ընդգծելով, որ Երևանը պետք է լինի ջրի քաղաք: «Սա նաև սիմվոլիկ է: Եթե մենք ջրի քաղաք ենք, շատ լավ գիտենք, որ Բաքուն էլ կրակի քաղաքն է, շարունակությունը չասեմ»,- նշեց նա: Հեծանվասպորտի ֆեդերացիայի կողմից, տոնի առթիվ կազմակերպված հեծանվավազքը գլխավորելու համար, Երևանի քաղաքապետը պարգևատրվեց շնորհակալագրով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: