Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն

Oct 22, 2018 Comments Off on Հանգուցյալն իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն
Կանադայում «Հանգուցյալն» իր հուղարկավորությունից հետո վերադարձել է տուն:

Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ հիվանդանոց է տեղափոխվել առանց փաստաթղթերի մի տղամարդ, որը հետագայում մահացել է: Ոստիկանությունը զանգահարել է իրենց հարազատին երկար ժամանակ փնտրող մի ընտանիքի  և  հայտնել է, որ հարկավոր է ճանաչել հանգուցյալին:  Անհայտ կորածի հարազատները զննել են դիակը և հայտարարել, որ դա այն  մարդն է, ում  իրենք փնտրում են:
Հուղարկավորությունից որոշ ժամանակ անց, սակայն,  այն տղամարդը, ում փնտրում էր ընտանիքը, վերադարձել է տուն:   Ոստիկանությունն այժմ ենթադրում է, որ   հուղարկավորվածը  Տորոնտոյում հայտնի երաժիշտ Սքոթ Քաշնին է եղել: Նա կորել է 2018 թվականի ամռանը:
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: