ՀՀԿ-ն ունի քաղաքական շահ. Լենա Նազարյան

Oct 22, 2018 Comments Off on ՀՀԿ-ն ունի քաղաքական շահ. Լենա Նազարյան

Հանրապետականը ունի քաղաքական շահ, երբ դեմ է արտահայտվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«ՀՀԿ-ն ուզում է ներկայացնել, որ ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը ժողովրդավարական չէ, հապշտապ է: Բայց իրականությունն այդպես չէ, ամռանից սկսված բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում ՀՀԿ ներկայացուցիչները ակտիվորեն մասնակցել են Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին, առաջարկներ են ներկայացրել: Դրանք ներկայացվել են կառավարությանը: Բայց խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի առաջարկներն իրատեսական չեն եղել: Իրենք ուզում էին, որ բացի ընտրողների գրանցումից նաեւ քվեարկությունը տեղի ունենա սարքով: Կամ ուզում էին, որ քվեարկությունը լիներ միայն նույնականացման քարտով»,-հայտարարեց Լենա Նազարյանը:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: