«Դահլիճում չէի՞ք, երբ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով». Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին

Oct 22, 2018 Comments Off on «Դահլիճում չէի՞ք, երբ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով». Ալեն Սիմոնյանը՝ Աշոտյանին

«Որ Սերժ Սարգսյանին երրորդ անգամ տանում էիք, դարձնում երկրի ղեկավար, էդ ականը չկա՞ր ժողովրդավարության: Դուք Աժ դահլիճում չէի՞ք, որ սուպերվարչապետության օրենքը կարվում էր Սերժ Սարգսյանի չափսերով: Կամ, որ ասում եք՝ ամեն ինչ հապճեպ է արվում, բա էն որ երեկոյան գաղտնի, հապճեպ նիստ էիք հրավիրում, առանց լրագրողների քվեարկում էիք, հապճե՞պ էր, թե՞ չէ»,- ԸՕ նախագծի քննարկման ժամանակ արձագանքելով Արմեն Աշոտյանի հայտարարությանը, ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել էր. «Կարող եք անցկացնել այս նախագիծը առանց ՀՀԿ-ի, իմ հաշվելով՝ ունեք 65 ձայն, բայց քաղաքական կոնսենսուս չի լինի, եթե դա անցկացնեք նման կերպ: Այսպես աշխատելով՝ դուք երկիրը վտանգի տակ եք դնում: Հայաստանի ժողովրդավարության տակ ական մի դրեք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: