Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն անակնկալ ունի՞ (video)

Oct 23, 2018 Comments Off on Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն անակնկալ ունի՞ (video)

«Մեր խմբակցությունը կողմ չէ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին:  Դրա հիմքում ընկած են մի շարք պատճառներ,   հիմնականը  հապճեպությունն է, որով այս փոփոխությունները ներկայացվել են։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությունները այս հարցի կապակցությամբ չկան։ Փաստենք, որ առաջին անգամ նրանք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ չեն ներկայացրել տեսակետ»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«գնահատական է տվել փոփոխությունների բնույթին, որտեղ բառացիորեն նշված է խոշոր փոփոխությունների մասին։   Կան փոփոխություններ, որոնք էական բնույթի են կամ խոշոր փոփոխություններ են եւ կան այնպիսիք, որոն ոչ էական են։ Խոշոր փոփոխությունների հետ կապված հանձնաժողովի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դրանք պիտի կատարվեն այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի քաղաքական ուժերը ժամանակ ունենան ու դրա համար այդ մեկ տարին անընդհատ նշվում է։ Անկեղծ ասեմ, որ ես բացարձակապես չէի ակնկալում, որ որեւէ մեկի կամ որեւէ երկրի կամ անձի կամ որեւէ քաղաքական ուժի համար Վենետիկի հանձնաժողովը կփոխի 47 անդամ-պետությունների համար տարիներ շարունակ ընտրությունների համար մշակած մոտեցումը։ Սա նորմալ է»,- անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությանը՝ ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառալով ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը, նշեց, որ իր անձնական դիրքորոշումը ոչ թե ինչ-որ ցանկությունների հանրագումար է, այլ մի շարք գործոնների հավասարակշռում ու դրա հիման վրա դիրքորոշման ձեւավորում։

Վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն որեւէ անակնկալ չի պատրաստվում մատուցել,  հարցին ի պատասխան ասաց Արփինե Հովհաննիսյանը։ Դիտարկմանը, թե արդյոք անհրաժեշտ է հրավիրել նիստ այն դեպքում, երբ ոչ մի խմբակցություն թեկնածու չի առաջադրում՝ Հովհաննիսյանը նշեց. «Նիստ պետք է գումարվի ցանկացած դեպքում։ Սա իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստ է, որը պետք է հրավիրվի։ Մնացած ձեւակերպումների հետ կապված՝ այս պահին չեմ ուզում որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ ինչ-որ վերաբերմունք կանխորոշել»,- նշեց Հովհաննիսյանը։

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: