Փաշինյանի առաջին պարտությունը, հեղափոխության առաջին հաղթանակը

Oct 23, 2018 Comments Off on Փաշինյանի առաջին պարտությունը, հեղափոխության առաջին հաղթանակը

Հոկտեմբերի 21-ին  Հայաստանի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Նոր Հայաստանի համար  բավականին խորհրդանշական արդյունքներ են ապահովել:

Հատկապես քաղաքայաին համայքներում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրողների ընկալման մեջ հեղափոխության բովանդակային բաղադրիչը  չի համընկնում կամ տարբերվում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության առաջնորդների պատկերացումներից ու առաջնահերթություններից:

Եվ այսպես` Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում հաղթել է  Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը:
Արմավիրում հաղթել է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված  Դավիթ Խուդաթյանը, Էջմիածինում` դարձյալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայցուցիչ Դիանա Գասպարյանը: Իսկ ահա
Կապանում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայցուցիչը պարտվել  է  անկուսակցական Գևորգ Փարսյանին: Վերջնական արդյուքնները կհրապարկվեն հոկտեմբերի 22-ին, մասնակցությունը կազմել է 43.3 տոկոս:
Ամենախնդրահարույցը Հրազդանի ընտրությունն էր, որովհետև այստեղ ՔՊ-ն Սասուն Միքայելանի որդուն չէր աջակցում, չնայած որ Սասուն Միքայելյանը  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է,  ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, նաև Փաշինյանի քաղաքական պայքարի  կենտրոնական դեմքերից մեկը:  Հրազդանում Սևակ Միքայելյանն իբրև քաղաքապետի թեկնածու ինքնառաջադրվել էր: Քարոզարշավի ընթացքում  աղմուկ բարձրացավ դպրոցների տնօրններին քարոզարշավի մեջ ներքաշելու փորձերի հետ կապված, Միքայելյանի հասցեին քննադատություններ հնչեցին, այնուամենայնիվ, նա տարավ համոզիչ հաղթանակ: Սասուն Միքայելյանի անձնական վարկանիշն, անշուշտ, որդու հաղթանակի ամենակարևոր գործոնն է եղել: Բայց սա նաև հստակ ցուցիչ է, որ կոնկրետ Հրազդանում հեղափոխությունն առավելապես ասոցացվում է Սասուն Միքայելյանի կերպարի և անվան հետ և ՔՊ-ի քաղաքական որոշումն այստեղ չի կարող վճռական նշանակություն ունենալ:

Սյունիքի մարզկենտրոնը՝ Կապանը, անակնկալ մատուցեց Փաշինյանին` մերժելով ՔՊ թեկնածուին: Չնայած հանգամանքին, որ Փաշինյանն անձամբ մեկնել էր Սյունիք և կոչ արել մարզկենտրոնի բնակիչներին ընտրել իրենց թեկնածու, Սյունիքի փոխմարզպետ  ՔՊ անդամ Նարեկ Բաբայանին, կապանցիներն ընտրեցին անկուսակցական Գեւորգ Փարսյանին, ով  ստացել էր շուրջ 10507 ձայն և ՔՊ թեկնածուից առաջ անցել 2000 ձայնով:

Ոմանք պնդում են, որ սա սյունեցիների պատասխան քայլն էր` մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Մյուս կողմից` կարևոր գործուն է եղել նաև թեկնածուի անձնական վարկանիշը. Փարսայանը ավելի ընդունված և հարգված անձ է: Այսպիսով կարելի է արձանագրել, որ ՏԻՄ ընտրություններում, գոնե Կապանի օրինակով, հեղափոխության կարևորագույն արժեքներից մեկը` քաղաքացու ազատ ընտրելու իրավունքը, հաղթել է: Անկախ երկրի ղեկավարի ցանկությունից և նախապատվությունից, հաղթել է տվյալ համայնքի արժամավոր թեկնածուն և սա առաջին հերթին խոսում է մտածողության հեղոփոխության մասին: Մենք թերևս ձերբազատվում ենք նախորդ իշխանության օրոք արմատացած այն արատից, որ համայնքի ղեկավարը, եթե անգամ թեկնածուն  «պոլի փետ» էլ լինի, պիտի  ՀՀԿ-ից լինի: Նախնական տվյալներով գյուղական համայքներում ևս եղել են  դեպքեր, երբ ՔՊ թեկնածում չի հաղթել` զիջելով անկուսակցական  թեկնածուներին:

Իսկ Արմավիրում և Էջմաիածնում  կամ դեռ աշխատում է  իշխանության թեկնածուին սատարելու ստերիոտիպը, կամ էլ ՔՊ թեկնածուները, իսկապես լավագույնն են եղել: Առանձնակի պետք է շնորհավորել էջմիածինցիներին, ովքեր համարձակվեցին ընտրել Հայաստանի առաջին կին քաղաքապետին:

Կարինե Սարիբեկյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: