45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան․ Հրանտ Բագրատյան

Oct 21, 2018 Comments Off on 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան․ Հրանտ Բագրատյան

Կառավարությունը այս 5 ամսվա ընթացքում, ըստ էության, ոչինչ չի արել։ Այս մասին Shant հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Հիշում եք, երբ որ մայիսին ծրագիր ներկայացրեցին այսպես կոչված ծրագիրը, իրականում ծրագիր չկար եւ ես ասում էի՝ առանց ծրագիր Կառավարությունը չի կարող աշխատել։ Դուք պատկերացրեք ներդրումների անկում եղավ 11 անգամ, բա հեղափոխություն էր, երգեր էին երգում, Սերժ Թանկյանը երգեր էր երգում, դե արի Հայսատան ներդրում արա։ Սա նրա հետեւանքն է, որ այդ համակարգչային երիտասարդությունը դուրս եկավ, հեղափոխություն արեց, հիմա էլ ասում է՝ դե ինձ պահեք»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով, առանց այդ էլ վատ վիճակում կատարվեց «կատարյալ հիմարություն» եւ կուտակայինը 2 անգամ ավելացրեցին․ «Սա աշխարհում միակ երկիրն է, որտեղ բյուջեից ապագա թոշակ են տալիս, այսինքն՝ ծերերը թոշակավորում են երիտասարդներին, իբր թե էդ երիտասարդները իբր 45 տարի հետո պետք է փող ստանան, բայց 45 տարի հետո ոչինչ էլ չեն ստանա, 3 մատի կոմբինացիա կստանան։ Եթե այդ գումարները բյուջեից չվճարվեին հնարավոր կլիներ կենսաթոշակները բարձրացնել»։

Նախկին վարչապետի խոսքով՝ Կառավարության մյուս սուբյեկտիվ սխալը «ասֆալտին փռելն ու պատին խփելն է», որից հետո ոչ մի ներդրող չի գա երկիր։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: