Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Nissan-ով բախվել է կայանված «Նիվային»

Oct 21, 2018 Comments Off on Կոտայքի մարզում 33-ամյա վարորդը Nissan-ով բախվել է կայանված «Նիվային»

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզւոմ: Ժամը 19:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Ղազարյանը՝ իր վարած Nissan Teana 96 MN 996 համարանիշի ավտոմեքենայով, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ, 65-ամյա ԱրկադիՄանուչարյանին պատկանող ՎԱԶ-21213 մակնիշի 19 ՕԼ 495 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: