«Սևակ Միքայելյանի վստահված անձը խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքը». Անկախ դիտորդ

Oct 21, 2018 Comments Off on «Սևակ Միքայելյանի վստահված անձը խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքը». Անկախ դիտորդ

Անկախ դիտորդը տեղեկացնում է, որ Հրազդան քաղաքի թիվ 26/17 տեղամասում դիտորդները ցանկանում էին լուսանկարել գրանցամատյանը։ Սևակ Միքայելյանի վստահված անձը խոչընդոտել է ընտրական հանձնաժողովի անդամների աշխատանքը, ինչպես նաև դիտորդին լուսանկարել և ծանոթանալ գրանցամատյանին։ Դիտորդը հղում է կատարել ՀՀ Ընտրանական Օրենսգրքի համապատասխան հոդվածին, սակայն նրա պահանջը կրկին մերժվեց։ ԿԸՀ նախագահը տեղեկացավ այս իրավիճակին, զանգեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և հորդորեց թույլ տալ դիտորդին լուսանկարել գրանցամատյանը։ Սակայն քվեարկության սենյակում գտնվող Սևակ Միքայելյանի վստահված անձը և հանձնաժողովի անդամները չհավատացին, որ իրենց զանգել է ԿԸՀ նախագահը և սկսեցին սպառնալ դիտորդներին, ասելով, որ քվեարկությամբ կհանեն նրանց սենյակից, քանի որ, ըստ հանձնաժողովների անդամների՝ սկսել են իրենց վատ պահել»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: