Որքան քաղաքացի է մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Oct 21, 2018 Comments Off on Որքան քաղաքացի է մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Հանրապետության մի շարք մարզերում այսօր կայացած ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 217,708 քաղաքացուց քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է 94.222 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 43.28 տոկոսը: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ժամը 20։00-ի դրությամբ քաղաքների մեջ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Կապանում՝ 19503 մասնակից, իսկ ամենապասիվը՝ Արմավիրում՝ 9937 ։ Հրազդանում և Էջմիածնում մասնակցել է համապատասխանաբար 16.259 և 15826 ընտրող:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: