Ընտրախախտման դեպք Էջմիածնում․ ընտրողի մոտ երկու քվեաթերթիկ են գտել

Oct 21, 2018 Comments Off on Ընտրախախտման դեպք Էջմիածնում․ ընտրողի մոտ երկու քվեաթերթիկ են գտել

Էջմիածնի թիվ 14/07 տեղամասում ընտախախտման դեպք է գրանցվել, քվեարկության պահին ընտրողի մոտ եղել է երկու քվեաթերթիկ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ին ասել է շրջիկ դիտորդ Արթուր Սաքունցը։

Երբ փորձել են ճշտել ընտրողից, թե որտեղից երկու քվեարթեթիկ, նա ասել է, թե հանձնաժողովի անդամն է տվել, վերջինս էլ հերքել է, ասել, թե մեկ քվեաթերթիկ է տվել։

Ավելորդ քվեաթերթիկը տեղում մարվել է, իսկ թե ինչպես էր այն հայտնվել ընտրողի մոտ, կպարզեն իրավապահները։ Դեպքի մասին արձանագրություն է կազմվել։

Նշենք, որ այսօր քաղաքապետի ընտրություններ են Արմավիրի Էջմիածին քաղաքում։ Առաջադրվել են 12 թեկնածուներ, որոնցից մեկը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդմա է, մեկը՝ «Լուսավոր Հայաստանի»։ Եվս 10 թեկնածուներ անկուսակցականներ են։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: