Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ

Oct 21, 2018 Comments Off on Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ

168.am-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն առաջարկել է ճարտարապետ, երգահան Արթուր Մեսչյանին: Կայքի աղբյուրների համաձայն՝ Ա. Մեսչյանն ընդունել է առաջարկը:

Ա. Մեսչյանը 1996-97թթ. կարճ ժամանակով զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Տարաձայնություններ ունենալով քաղաքային նույն այն իշխանությունների հետ, ովքեր իրեն ԱՄՆ-ից հրավիրել էին Հայաստան այդ պաշտոնը զբաղեցնելու համար, նա հեռանում է Հայաստանից:

Հետագայում արդեն այդ պաշտոնում աշխատած տարիների մասին մի առիթով Ա. Մեսչյանն ասել է.

«Ես դժբախտություն եմ ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ լինել… Վանոն մի անգամ ինձ զանգ տվեց, երբ Հյուսիսային պողոտայի հողատարածքներն ուզում էին վաճառել՝ առանց նախագիծ, առանց բան»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: