Առեղծվածային դեպք Երևանում

Oct 21, 2018 Comments Off on Առեղծվածային դեպք Երևանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 26 շենքի բնակարններից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Էդգար Աղասյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 55-ամյա Իգոր Գուդկովի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա կան վնասվածքի հետքեր: Փաստի առթիվ Է. Աղասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ և նշանակվել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանութունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: