«Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումները». Անկախ դիտորդ

Oct 21, 2018 Comments Off on «Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումները». Անկախ դիտորդ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք ՏԻՄ ընտրությունների դիտորդական դիտարկումների մասին. «Անկախ դիտորդ դաշինքի դիտորդները դիտարկում են իրականացնում Վաղարշապատ և Հրազդան քաղաքներում։
Ժամը 13:00-ի դրությամբ Հրազդան քաղաքում արձանագրված հիմնական խախտումներն են․
– որոշ տեղամասային կենտրոններում միաժամանակ ներկա են համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Միքայելյանի երկու վստահված անձ
– տեղամասային կենտրոնի շրջակայքում արձանագրվել են կուտակումներ, այդ թվում թաղային հեղինակությունների ներկայություն
Վաղարշապատում արձանագրված հիմնական խախտումներ են
– որոշ տեղամասերում արձանագրվել է ընտրողների տեղափոխության դեպքեր
– որոշ տեղամասերում փորձել են խոչընդոտել դիտորդների ազատ տեղաշարժը
– մեկ տեղամասում արդեն նախապես ստորագրել են ամփոփիչ արձանագրությունները
– տեղամասերի մոտակայքում նկատվել են քարոզչական պաստառներ՝ փակցված չսահմանված վայրերում և մեքենաների վրա

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: