ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանին

Oct 21, 2018 Comments Off on ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել են Դավիթ Տոնոյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանն այսօր հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին, նրան ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման գաղափար- առաջարկների փաթեթ: Կարեն Բեքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:

Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: