Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Oct 21, 2018 Comments Off on Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները

հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի և մեկ համայնքում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Համայնքի ղեկավարի ընտրություններ կանցկացվեն Էջմիածնում, Հրազդանում, Կապանում և Արմավիրում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: