Արսեն Քարամյանը լեզու չի՞ գտել Փաշինյանի հետ

Oct 23, 2018 Comments Off on Արսեն Քարամյանը լեզու չի՞ գտել Փաշինյանի հետ

 

ԵՊՀ շրջանավարտների միավորում հասրակական կազմակերպությունը, որը վերջին  տարիներին երիտասարդ մասնագետների համար նախատեսված բնակարանային ծրագրերով էր զբաղվում կարծես թե լեզու չի գտնում  Նիկոլ Փաշին յանի կառավարության հետ: Հեղափոխությունից հետո  ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի կառուցապատման ծրագիրը  ժամանկավորապե կասեցվեց: Ծրագրի դիմումատուները ամսիներ շարունակ սպասում էին պայմանների հստակեցմանը և ահա հոկտեմբերի 20-ին կազմակերպության պաշտոնական կայքում  տեղադրվել է հայտարարությունը, որից պարզ է դառնում, որ ծրագրի շահառուների համար նոր պայմաններ են սահմանվում:

«Նախորդ տասը տարիների ընթացքում մեր կողմից իրականացված թվով 9 բնակարանաշինական ծրագրերի (շուրջ 2300 բնակարաններ) համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից նախատեսված է եղել վերաֆինանսավորման առանձին վարկային պորտֆել, որի միջոցով լավագույն պայմաններով իրականացվել է մեր ծրագրերի շահառուների վարկավորումը:

Ներկայումս, ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի հետ մեր երկարատև բանակցությունների արդյունքում Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան 44 հասցեում կառուցվող «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում, որի պայմանները ներկայացված են հետևյալ հղմամբ` (www.hfyouth.am):

Մեր կայքում հրապարակված «Վերածնունդ» ծրագրի հնարավոր շահառուների հերթացուցակում ընդգրկված բոլոր անձանց հորդորում ենք ծանոթանալ առաջարկվող վարկավորման պայմաններին:

Հիշեցնում ենք, որ վարկավորման պայմաններին չհամապատասխանող շահառուները կարող են օգտվել բնակարանի արժեքի ուղղակի (տարաժամկետ) վճարման եղանակից (ամբողջ շինարարության ընթացքում՝ 4 մասնաբաժնով) կամ հիփոթեքային վարկավորում ստանալ սեփական նախաձեռնությամբ:

2018թ. նոյեմբերի 12-30-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է մի քանի փուլերով (հաշվի առնելով մեծաթիվ մասնակիցների առկայությունը) կազմակերպել «Վերածնունդ» ծրագրի շահառուների բնակարանների բաշխման հրապարակային վիճակահանությունը:

Մինչ այդ մեր աշխատակիցներն անհատապես կզանգահարեն հերթացուցակում ընդգրկված բոլոր շահառուներին, կպարզեն ծրագրին նրանց հետագա մասնակցության հարցը և կհայտնեն հրապարակային վիճակահանության օրը»,- նշվում է հայտարարության մեջ:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պեյմանները, որով էլ կտրվեն Վերածնունդ թաղամասի շահառուների հիձոթաեքային վարկերը, տարիքային սահմանափակում են ենթադրում:

Այս ծրագրի շրջնակներում հիփոթեքային վարկը տրամադրվում է նվազագույնը 10 տարի մարման ժամկետով, առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝ առավելագույնը 9.5 տոկոսով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5):

Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը, կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ): Շահառուները պետք է ունենան եկամտի բավարար մակարդակ ստանձնած վարկային պարտավորությունների կատարման համար:
Ստացվում է, որ այն շահառուները, ովքեր ունեն տարիքային ավելի բարձր շեմ, չեն կարող օգտվել հիփոթեքի արտոնյալ պայմաններից, մինչդեռ նախկինում, անկախ տարիքից,  ծչագրում ընդգրկված բոլոր շահառուները բնակարանի վարկը ստանում էին նույն պայմանով:

Թե ինչու հանկարծ ԿԲ-ն հրաժարվեց վերաֆինանսավորել ծրագիրը նախնական պայմաններով, այն դեպքում, երբ 10 շարունակ առնվազն 2 տոկոսով սուբսիդավորել էր այդ ծրագրով տրվող վարկերը, հայտնի չէ: Բայց որ երիտասարդ մասնագետների բնակարանային ծրագիրը մեծ  պահանջարկ ուներ,  ակնհայտ է: Կոնկրետ Վերածնունդ թաղամասի շուրջ 1000 շահառու սպասում էր ծրագրին, այն հույսով, որ կստանա արտոնյալ վարկեր:

ԿԲ-ն Երիտասարդ մասնագետների թիրախային ծրագրը փոխարինում է  «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրով ըստ էության առանց հիմնավորումների: Ճիշտ է, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան պետական նպատակային ծրագրի  պայմաններն էականորեն բարելավվել են՝ հօգուտ շահառուների. մասնավորապես տարիքային շեմը՝ 65-ից բարձրացվել է 70-ի, բայց ամեն դեպքում սրանք երկու տարբեր ծրագրեր են:

Երիտասարդ մասնագետների բնակարանային  ծրագրի  համակարգմամբ զբաղվող  ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության նախագահը սպորտի և երիտասարդության հարցերի  նախկին փոխնախարար Արսեն Քարամյան է: Հեղափոխությունից հետո Քարամյանը պաշտոնանկ արվեց, իսկ նրա կազմակերպության գործունեությունը, փաստորեն, խոչընդոտների է հանդիպում : Արդյունքում տուժում են նաև շահառուները:

 

Հայկ Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: