Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն են տվել

Oct 20, 2018 Comments Off on Մայրապետյանի համար մտավորականների մի մեծ խումբ անձնական երաշխավորություն են տվել

Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  խնդրել է  քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

«Հաշվի առնելով հասարակության մեջ երաշխավորություն տված անձանց կերպարը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանի բնութագիրը Նոր Հայաստանի հատկապես դատաիրավական համակարգում տեղի ունեցած կտրուկ դրական փոփոխությունները, երբ կարող է ազատ արձակվել նույնիսկ ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը և անգամ ցմահ դատապարտյալը, երբ իրոք խափանման միջոցները վերջապես սկսել են ծառայել իրենց բուն նպատակին, այսինքն՝ իրականում ուղղվում են քրեադատավարական խոչընդոտները վերացնելուն, այլ ոչ թե անձին պատժելուն, փաստաբան Սիրունյանը կարծում է, որ ողջամիտ է և իրատեսական Սամվել Մայրապետյանի ազատ արձակումը՝ անկասկած վստահելի մարդկանց անձնական երաշխավորությամբ»,- միջորդության մեջ գրել է Սիրունյանը:

Իսկ Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների մի մեծ խումբ, այդ թվում՝ հայտնի լրագրողներ, լրագրողական միավորումների և ակումբների ղեկավարներ, համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, մեծանուն գիտնականներ ու հոգևորականներ, հայտնի բժիշկներ ու գործարարներ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: