Ով է Վայոց ձորի մարզպետը

Oct 20, 2018 Comments Off on Ով է Վայոց ձորի մարզպետը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին:

Սուրեն Պապիկյանը համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով:

Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության ընթացքում:

Սուրեն Պապիկյանն ասել է, որ երկիրը թևակոխել է նոր փուլ՝ նոր մարտահրավերներով, բոլոր մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՀՀ Սամանադրության և օրենքների շրջանակներում մեծ պատասխանատվությամբ կատարի իր գործը:

Նորանշանակ մարզպետը կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: