«Ծաղիկ Ռուբոն» չի լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում. Ծառուկյանը բացում է փակագծերը

Oct 20, 2018 Comments Off on «Ծաղիկ Ռուբոն» չի լինելու ԲՀԿ նախընտրական ցուցակում. Ծառուկյանը բացում է փակագծերը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Ռուբեն Գևորգյանը, նույն ինքը` «Ծաղիկ Ռուբոն», պատգամավոր չի դառնալու և չի լինելու ԲՀԿ կուսակցության նախընտրական ցուցակում:

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԲՀԿ առաջնորդը նաև ասել է` իրենց ցուցակում մեծ փոփոխություններ են լինելու:

Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք էլի գործարարներ են լինելու ցուցակում, հիշեցրել է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ մեր երկրում այլևս օլիգարխներ չկան, կան սեփականատերեր, այսինքն` բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, կարող են մասնակցել:

ԲՀԿ առաջնորդը, որը մասնակցում էր Երդվյալ ազատամարտիկների համագումարին, դիտարկմանը, թե այստեղ է, որ ընտրություններում նրանց քվե՞ ապահովի, ասել է.

«Ես կարող եմ թողնել, գնալ, եթե ցանկություն ունեք»:

Նա հավաստիացրել է, որ իր՝ այստեղ լինելը պայմանավորված չէ նախընտրական շրջանով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: