Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում

Oct 20, 2018 Comments Off on Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում

Մեկ մարդու հրամանով օլիգարխներ չեն ստեղծվում և չեն վերանում: Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում:

Ինչպես նաև մեկ հրամանով կոռուպցիա չի ստեղծվում, և մեկ մարդու հրամանով դա չի վերանում, դա համակարգային գործընթաց է՝ բազմաշերտ, բազմապրոֆիլ:

Եվ հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիա չկա, դա հաճելի է լսել, բայց դեռևս աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել վերացնել կոռուպցիան:

Մարդու վրա դնել նման արատավոր երևույթների վերացման երաշխավորի ֆունկցիան, դա տապալված գործ է, այն պետք է արգելվի ինստիտուցիոնալ զսպանների և հակակշիռների միջոցով:

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: