Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest

Oct 20, 2018 Comments Off on Արևմուտքը պետք է ճնշում գործադրի Նիկոլ Փաշինյանի վրա. The National Interest

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը այցելելու է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Ամերիկյան The National Interestպարբերականի թղթակից Վես Մարտինըգրում է, որ ի տարբերություն արևմտամետ Վրաստանի՝ Հայաստանի հետ հեշտ չի լինելու:

Հեղինակը նշում է, որ Հայաստանը գտնվում է քաղաքական ճգնաժամում՝ վկայակոչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու պատճառով:

Միևնույն ժամանակ Հայաստանը շատ կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի և ԵՄ շահերի համար: Երկիրը Արևմուտքում սահմանակից է Թուրքիայի հետ, Իրանի հետ՝ հարավում, և միայն Վրաստանն է նրան բաժանում Ռուսաստանից:

-Իրական ժողովրդավարության հիմնական ցուցիչներից մեկն է՝ իշխանության խաղաղ հանձնումը մեկ վարչակազմից մյուսին, Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է այն բանի համար, որ վերջնականապես մոտենա ամբոխավարության ու ոչնչացնի քաղաքական ընդդիմությունը,-գրում է հեղինակը:

RTS1PLG3

Փաշինյանն օգտագործում է իրավապահ մարմինները քաղաքական թշնամիների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Եւ նրա առաջին թիրախը եղավ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վտանգավորը, սակայն այն չէ, որ նա ճնշում է գործադրում Քոչարյանի վրա, բայց և այն, որ «Իմ քայլը» դաշինքի պոպուլյար լինելու շնորհիվ կարող է բացարձակ մեծամասնություն վերցնել դեկտեմբերին կայանալիք ընտրություններին:

-Նրան չկանգնեցնելու դեպքում, Փաշինյանը կարող է խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում և տարածաշրջանը տանել ավելի մեծ ապակայունացման,-գրում է հեղինակը:

Մարտինը նաև հավելում է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կարող են շատ բան կորցնել, եթե շարունակեն աչք փակել և վստահել Փաշինյանի խոսքերին:

Աղբյուրը՝ Zham.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: