45-ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Oct 20, 2018 Comments Off on 45-ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակիչ, 45-ամյա Վահան Մկրտչյանը իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի 35 XF 253 համարանիշի ավտոմեքենայով, Գյումրի քաղաքում, Երևանյան խճուղու թիվ 179/1 հասցեի դիմաց բախվել է բետոնե արգելապատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է վարորդը, ով անտեսել է այն հանգամանքը, որ նշված հատվածում կատարվում են կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ, և տրանսպորտային միջոցների մուտքը ժամանակավորապես այդ հատվածում արգելվել է, սակայն նա՝ արհամարելով նախազգուշական ցուցանակները, անցել է այդ հատվածով ու «ողջագուրվել» բետոնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: