Պուտին. «Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությունը մեծ սխալ է»

Oct 20, 2018 Comments Off on Պուտին. «Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությունը մեծ սխալ է»

Նշելով, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ի համաձայնությունը, ՌԴ նախագահը Իրանի և այլ երկրների դեմ ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությունը մեծ սխալ է համարել:

Սոչիում կայացած Վալդայի նիստում, Պուտինն ասել է.«Եվրոպական երկրները նույնպես չեն ենթադրում, որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ի համաձայնությունը, հետևաբար ԱՄՆ-ի շրջափակման քաղաքականությունը մեծ սխալ է, որի պատճառով որպես միջազգային արտարժույթ, դոլարի նկատմամբ վստահությունը մարում է:  Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերը չեն նպաստում ահաբեկչության դեմ պայքարին ու այս տարածաշրջանում տիրող ճգնաժամերի կարգավորմանը և ընդհակառակը խնդիրներ են առաջացնում»:

Անդրադառնալով Սիրիայում Իրանի ներկայությանը ԱՄՆ-ի դեմ լինելուն, Պուտինը նշել է, որ Իրանն ու Սիրիան անկախ պետություններ են և Ռուսաստանը պարտավոր չէ Իրանին համոզել Սիրիայից դուրս գալ:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: