Ջիգարխանյանի նախկին կնոջն արդարացրել են

Oct 20, 2018 Comments Off on Ջիգարխանյանի նախկին կնոջն արդարացրել են

Մոսկվայի շրջանային դատարանը հոկտեմբերի 19-ին դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային խարդախության գործում անմեղ ճանաչելու վճիռ է կայացրել: Դատարանը նրա գործողություններում հանցագործության տարր չի գտել և արդարացնող վճիռ է կայացրել:

Վիտալինայի հասցեին մեղադրանքներ են հնչել դերասանի հարազատների կողմից, Ջիգարխանյանն ինքը դատարանում ներկա չի եղել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: