Որքան կարժենա Քեմբրիջի դքսուհու հարսանյաց զգեստը

Oct 20, 2018 Comments Off on Որքան կարժենա Քեմբրիջի դքսուհու հարսանյաց զգեստը

Viva-ն հաղորդում է,որ այժմ երկրպագուհիներն առանց խնդրի կկարողանան Քեմբրիջի դքսուհու հարսի զգեստի նմանությամբ զգեստ կրել այդ կարևոր օրը:

Թագավորական հարսանքիներին հետևում է ամբողջ աշխարհը: Իսկ ուշադրության կենտրոնում են հարսի զգեստները:

Շատ աղջիկներ երազում են ամուսնանալ այնպիսի զգեստով, ինչպիսինն է Քեյթ Միդլթոնինը, Մեգան Մարքլինը, արքայադուստր Եվգենիայինը: Բայց այդպիսի զգեստները շատ թանկ արժեն:

Սակայն H&M-ի դիզայներները գարնանային հավաքածուում հարսանյաց զգեստ են ներկայացրել, որը նման է Քեյթ Միդլթոնի` 400 հազար դոլար արժողությամբ Alexander McQueen ապրանքանիշի զգեստին: H&M-ում այն արժե 150 դոլար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: