Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն

Oct 20, 2018 Comments Off on Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն

Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն: Ն.Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի վարչապետի արարողակարգի ղեկավար Լահուդ Լահուդը:

Այս պահին հայկական պատվիրակությունը գտնվում է Լիբանանի նախագահի նստավայրում, որտեղ Փաշինյանը հանդիպելու է նախագահ Միշել Աունի, այնուհետև կլինեն հանդիպումներ վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։

Հիշեցնենք, որ նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: