Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով. Արփինե Հովհաննիսյան

Oct 20, 2018 Comments Off on Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով. Արփինե Հովհաննիսյան

Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել
հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը։ Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և <<անկապելին>> իրար հետ կապելու կարողությունը:
Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի

– Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւԿենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի հետ հանդիպումը համարել ԵՄ դեսպանի հետ հանդիպում, (հավանաբար միայն դեսպանին են ճանաչել, ով ներկա է եղել հանդիպմանը)

– Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը կապել այդ առումով զրո կապ ունեցող օրակարգի հետ:
Վենետիկի հանձնաժողովի ասելիքը ամբողջությամբ իր նախագահի հայտարարության մեջ է ու «խորը» վերլուծականի կարիք չկա:

– հանդիպման հաջող կամ անհաջող լինելու մասին դատել իմ «զայրացած» կամ ոչ «զայրացած» տեսքից։

Իրականում, եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: