Քաղաքացին վնասել է «Վիվարո»-ի գույքը վարչապետության 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին սափրված չներկայանալու պատճառով

Oct 19, 2018 Comments Off on Քաղաքացին վնասել է «Վիվարո»-ի գույքը վարչապետության 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին սափրված չներկայանալու պատճառով

Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի Երեւանի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջաններում վնասել է «Վիվարո» բուքմեյքերական ընկերությանը պատկանող մի քանի գրասենյակների դռներ ու պատուհաններ։

Երբ ոստիկանները հայտնաբերել են «հերոսին», վերջինս իր արարքը բացատրել է հետեւյալով՝ ինքը խաղադրույք է կատարել այն բանի վրա, որ իր պաշտոնավարման 100 օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ժողովրդին կներկայանա սափրված։ Երբ դա տեղի չի ունեցել, որոշել է վրեժը լուծել բուքմեյքերական ընկերության գույքից։ Գ.Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ ոստիկանության Արաբկիր եւ Կենտրոնական բաժիններում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: