Ոչ թե օլիգարխ չկա, այլ կարգավիճակը չկա. Փաշինյանն արդարանում է

Oct 19, 2018 Comments Off on Ոչ թե օլիգարխ չկա, այլ կարգավիճակը չկա. Փաշինյանն արդարանում է

Հայաստանում օլիգարխիա չկա՝ ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ այն մարդիկ, որոնք նախկինում օլիգարխ են եղել, դադարել են գոյություն ունենալուց, այլ նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում։

Նա պարզաբանել է, որ Հայաստանում չկան օլիգարխներ, ասել է, որ Հայաստանում քչերի իշխանությունը արդեն տապալված է եւ հաստատվել է ժողովրդի՝ շատերի իշխանությունը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: