Կոնկրետ վնաս է հասցվում

Oct 19, 2018 Comments Off on Կոնկրետ վնաս է հասցվում

Սյունիքի մարզպետարանում համայնքների վարչական ղեկավարների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է վերջ տալ անտառային բիզնեսին, որովհետև այն կոնկրետ վնաս է հասցնում մեր բնապահպանությանը։

«Հանձնարարություն է եղել, որ բնակավայրի բնակիչներին վառելափայտն ապահովել սանիտարական հատումների շրջանակներում, բայց մենք պետք է վերջ տանք անտառային բիզնեսին, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ խփում է։ Պատկերացրեք, որ նույնիսկ Հայաստանից գերան էին արտահանում, սա աբսուրդ է, բնակիչները պետք է հնարավորություն ունենան իրենց ձմռան վառելիքը ինչ–որ ձևով ապահովել։ Հայանտառը 8 խորանարդ մետրի սահմաններում կամ մի քիչ ավելի, այդ խնդիրը պետք է լուծի»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Սյունիքի մարզում պետք է խրախուսել պելետների արտադրությունը։

«Ժողովուրդ ջան, էդ անտառը որ ասում եք, իմը չի՝ ձերն ա, երբ որ մենք այդ անտառն ուզում ենք պահպանած լինենք՝ հո մեզ համար չենք ուզում պահպանած լինենք։ Էդ պելետները կալորիականաությամբ ավելի բարձր են, ընդ որում ինքնարժեքն այդքան բարձր չէ, կամ փայտի գնին է կամ նույնիսկ ավելի էժան»,–ասաց նա։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: