Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում. Նիկոլ Փաշինյան

Oct 19, 2018 Comments Off on Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը Սյունիքում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կապանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է, որ  Սյունիքը Հայաստանի ու Արցախի ողնաշարն է: Սյունիքով է անցնում Հայաստանն Իրանին կապող միակ ճանապարհը, որը որոշ մարդիկ երկու օր առաջ որոշել էին փակել: Երկրորդը՝ Սյունիքը Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոններից է: Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի:

Ըստ նրա` օլիգարխիայի առումով ամենառիսկային մարզը համարում է Սյունիքի մարզը: «Այսօր Կապանում բազմաթիվ քաղաքացիներ մոտենում ու ասում են, որ փորձ է արվում վերականգնել օլիգարխական հին տրամաբանությունը: Մարդիկ մոտենում ու ահազանգում են, որ շարունակում են ծանրակշիռ մնալ կրիմինալի ազդեցությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այսպիսի երևույթները զարգանան: Երբ մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածության մասին, իմ պատկերացումը եղել է, որ այդ մարդը պետք է զինվորական բարձրագույն կոչում ունենա, որ կարողանա ոտքերի վրա պինդ կանգնել: Այդ թեմայի մասին մտածելիս ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա:Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակի ներմուծում Հայաստան՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունն ու մեր երիտասարդությանը: Ինձ համար կարևորագույն խնդիր է ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը », – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: