Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում. Նիկոլ Փաշինյան

Oct 19, 2018 Comments Off on Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում. Նիկոլ Փաշինյան

Այս պահին հանրահավաք է ընթանում Կապանում, որի ընթացքում ելույթ է ունենում նաև Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձել է քաղաքացիների կողմից ճանապարհներ փակելու հարցին:

Փաշինյանը դժգոհել է, որ ով ինչ խնդիր ունի, դուրս է գալիս, ճանպարհ փակում: «Դա այնքան էլ ճիշտ չէ: Այո, դա ասում է մի մարդ, ում կոչով փակվել են Հայաստանի ճանապարհները: Բայց երբ ճանապարհ եմ փակել, տաս անգամ ներողություն եմ խնդրել, ստացել եմ ձեր բոլորի թույլտվությունը դա անելու: Ու՞մ անունից են 5-10 հոգով փակում: Մեկին չես թողնում օրենք խախտի, գնում ճանապարհ են փակում: Կան քաղաքացիներ, որոնք արդարացի են փակում ճանապարհը, բայց միթե կառավարությունը հրաժարվում է լսել: Դուք ունեք խաղաղ, առանց զենքի հավաքներ անելու իրավունք: Ուզում եք բարձրաձայնել ձեր ասելիքը, բարձրաձայնեք և կլսվի», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: