ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իշխանությունը շատ հանդուրժող եղավ.այլ երկրներում գիտենք՝ ինչպես կվարվեին. Ռուբեն Մելիքյան (Արցախի նախկին ՄԻՊ) (video)

Oct 21, 2018 Comments Off on ՊՊԾ գնդի գրավման ժամանակ իշխանությունը շատ հանդուրժող եղավ.այլ երկրներում գիտենք՝ ինչպես կվարվեին. Ռուբեն Մելիքյան (Արցախի նախկին ՄԻՊ) (video)

«Ազատ միտք, ազատ խոսք» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր քննարկում «Անցումային արդարադատություն» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին մի շարք քաղաքագետներ, այդ թվում նաև Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Իր ծավալուն զեկույցում Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ «անցումային արդարադատություն» երևույթի առաջացմանն ու կիրառման իրավիճակներին՝պարզաբանելով, որ այդ երևույթն ընդամենը 25 տարվա կյանք ունի և առաջացել է ԱՄՆ-ում։
«Անցումային արդարադատությունն աշխատել է երեք իրավիճակներում՝ հասարակարգերի փոփոխության ժամանակ, քաղաքացիական պատերազմների դեպքում և մարդու կյանքի դեմ համակարգված հանցանքներ գործած ռեժիմի անկման պարագայում»,-պարզաբանեց Ռուբեն Մելիքյանը՝շեշտելով, որ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, ինքն անձամբ չի գտնում, որ անցումային արդարադատությունը այս պահի ամենակարևոր խնդիրն է, դատական համակարգում այսօր շատ ավելի առաջնային լուծումներ պահանջող հարցեր կան։
«Մարդիկ հիմնականում գանգատվում են նրանից, որ դատական համակարգը դարձելէ ձևականությունների փունջ, ինչի արդյունքում ունենք այդքան ձգձգվող դատական գործեր, որոնց մասով տարիներ շարունակ վճիռներ չեն կայացվում։Դատական համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ավելի առաջնային լուծումներ են պահանջում՝օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունից սկսած», նշեց նախկին ՄԻՊ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: