Սասուն Միքայելյանը հոգացել է, որ որդին մրցակիցներ չունենա

Oct 19, 2018 Comments Off on Սասուն Միքայելյանը հոգացել է, որ որդին մրցակիցներ չունենա

hraparak.am-ի տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրված, սակայն, որոշ տեղեկություններով, Սասուն Միքայելյանի գործուն ջանքերով չգրանցված թեկնածու Գագիկ Աթասյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ։ Միքայելյանի «դաբրոյով» նշանակված անձնագրայինի պետը թեկնածուի համար խնդիրներ է առաջացրել։ Սասուն Միքայելյանը հոգացել է, որ քաղաքապետի թեկնածու որդին՝ Սևակը, մրցակիցներ չունենա։ Մի քանի օր առաջ էլ ինքնաբացարկ ներկայացրեց ԲՀԿ-ական ինքնառաջադրված և Սևակ Միքայելյանի միակ մրցակից Դավիթ Քոչարյանը, որի հետ մի քանի օր է՝ կապվել չի հաջողվում։

Ի դեպ, Քոչարյանը ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանի՝ Մխիկի բարեկամն է, և չի բացառվում, որ ԵԿՄ նախագահի պաշտոնին հավակնող Միքայելյանը Մխիկի միջոցով է դաշտը մաքրել։ Հիմա Միքայելյանի որդու միակ մրցակիցը նրանց դրածոն է։ Գագիկ Աթասյանից երեկ հետաքրքրվեցինք ՄԻԵԴ դիմելու մտադրության մասին․ «ՍԴ և ՄԻԵԴ դիմելու…

Կա՞ն, օրինակ, ՍԴ դիմելու հիմքեր, այո` կան, ՏԸՀ-ի որոշումը, Ընտրական օրենսգրքով մերժելու, հակասահմանադրական է, տվյալ օրենքը չի համապատասխանում նոր Սահմանադրությանը, և նաև` այստեղ խոսք կարող է գնալ օրենքի անհամաչափ կիրառման մասին: Իսկ ՄԻԵԴ դիմելու հիմքերն ավելի շատ են, մասնավորապես՝ իմ թեկնածությունն առաջադրելու խոչընդոտների համատեքստում: Թե ինչի և ում էի խանգարում, ինչու ինձ թույլ չտվեցին իմ սահմանադրական իրավունքն իրականացնեմ, այդ ամենը կարող են պարզել արդար իրավապահ մարմինները և դատարանը: Շատ այլ փաստեր, ապացույցներ նույնպես կան: Բայց հիմա նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Եթե լինի դատական գործ, արդեն բոլորին հայտնի կլինի»:

hraparak.am

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: