Ռուսները դրախտ կընկնեն. Պուտինի անսպասելի հայտարարությունը

Oct 19, 2018 Comments Off on Ռուսները դրախտ կընկնեն. Պուտինի անսպասելի հայտարարությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք, ովքեր Ռուսաստանի դեմ միջուկային զենք կօգտագործեն, «պարզապես կմեռնեն»` հայտնվելով դժողքում, իսկ ռուսները՝ դրախտում կհայտնվեն: Գրում է Russian.rt.com-ը: Նրա խոսքով` միջուկային զենքի կիրառումը գլոբալ աղետ կլինի, և Ռուսաստանը չի կարող դրա նախաձեռնողը լինել:

«Ագրեսորը պետք է իմանա, որ պատիժն անխուսափելի է, որ ինքը կոչնչացվի: Իսկ մենք՝ ագրեսիայի զոհերս, որպես նահատակ, դրախտ կընկնենք, իսկ նրանք պարզապես կմեռնեն, քանի որ նույնիսկ ժամանակ չեն ունենա զղջալու համար», – ասել է Պուտինը:

Նա նշել է, որ Ռուսաստանից հարված կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե որևէ մեկն իր տարածքում միջուկային հարված հասցնի:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: